shape
Աստվածաշունչ

Աստվածաշունչ

 

Աստվածաշնչի առաջին տպագրությունը, որն իրականացրեց Յոհան Գուտենբերգը 1450-1455 թթ. Գերմանիայի Մայնց քաղաքում, իրապես շրջադարձային իրադարձություն էր: Մինչ այդ, Սուրբ Գիրքն ընթերցողին հասանելի էր միայն ձեռագիր ընդօրինակությունների շնորհիվ: 1666-1668 թթ. Ամստերդամում Ոսկան վարդապետ Երևանցին առաջին անգամ տպագրեց Աստվածաշունչ մատյանը՝ ոսկեղենիկ գրաբար հայերեն թարգմանությամբ: Հիմք դրվեց հայերեն տպագիր Աստվածաշնչի հրատարակություններին, որոնք իրենց ուրույն տեղն զբաղեցրին համաշխարհային գրականության գոհարների շարքում: 
Սույն շտեմարանը ներառում է մինչ օրս մեզ հայտնի հայերեն տպագիր Աստվածաշունչ մատյանների մատենագիտական նկարագրությունները, որոնց կցված են համապատասխան թվային պատճեները: Շտեմարանում չեն ներառված Աստվածաշնչի առանձին գրքերի, Աստվածաշնչի պարականոն գրքերի, մանկական Աստվածաշնչի, աստվածաշնչական համառոտապատումների և դրանց վերաշարադրանքի հրատարակությունները: 

 

Աստվածաշունչ - կարդալ առցանց: