Գիրքը Ս. Էջմիածնում Բեռնել

Գեորգիոս Ֆիլիաս. Եկեղեցական հռետորություն և ժամանակակից աստվածաբանական խոսքի փոխանցում
Հեղինակ - Գեորգիոս Ֆիլիաս Հրատարակիչ` Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածին Հրատարակության վայրը` Ս. Էջﬕածին Հրատարակության տարեթիվը` 2014 Էջ 224

Գիրքն ընթերցողին հնարավորություն է ընձեռում լավագույնս ծանոթանալու և ներըմբռնելու եկեղեցական հռետորության դարավոր ավանդները: Ձեռնարկում քննարկված են եկեղեցական հռետորի համար բավականին կարևոր հարցեր, ինչպես օրինակ` աստվածաբանական խոսքի քրիստոսակենտրոնությունը, ծիսական կամ խորհրդազգացական աստվածաբանական խոսքի հատկանիշները: Գրքի հեղինակն անդրադառնում է նաև եկեղեցական հռետորական խոսքի արդիականացմանը քաղաքակրթության, գիտության և ներկա ժամանակների մարդու կյանքի չափանիշներին համապատասխան:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Հունարենից թարգմանեց՝ Գաբրիել քահանա Վարդանյանը:
Խմբագիր՝ Դ. Գյուրջինյան.