shape
Գլխավոր մատենագետ

Գլխավոր մատենագետ

 

ՀԱՍՄԻԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 Ծնվել է 1982 թ. հունվարի 20-ին քաղաք Էջմիածնում:

1988- 1999 թթ. ավարտել է տեղի Ս. Գրիգոր Նարեկացու անվան միջնակարգ դպրոցը:

2000-2005 թթ. ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի  «Գրադարանագիտություն և մատենագիտություն» բաժնում՝ ստանալով գրադարանավար-մատենագետի, մանկավարժի որակավորում:

2010-2012 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի  Գիտակրթական միջազգային կենտրոնի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» բաժնում՝ ստանալով գրադարանային-տեղեկատվական աղբյուրագիտության մագիստրոսի աստիճան:

2005-2012 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնի գրադարանում՝ որպես գրադարանավար, մատենագետ:

2012 թ. կենտրոնը վերանվանվել է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան, որտեղ և աշխատանքը շարունակում է որպես մատենագետ, ապա գլխավոր մատենագետ:

Հրատարակության է պատրաստել հետևյալ աշխատությունները.

  1. Երուանդ Տէր-Մինասեանց, Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն, Ս.Էջմիածին, 2009, 271 էջ:
  2. Երվանդ Տեր-Մինասյան, Հոդվածներ. «Արարատ»-ի ժառանգությունը, Ս. Էջմիածին, 2011, 325 էջ:
  3. Երվանդ Տեր-Մինասյան, Ընդհանուր եկեղեցական պատմություն, Հատոր առաջին. Հին եկեղեցի, Ս.Էջմիածին, 2013, 511 էջ:
  4. Քարոզգիրք, Ա. հատոր, հեղինակային քարոզներ, «Արարատ»-ի ժառանգությունը , Ս. Էջմիածին, 2015, 655 էջ: