«Էջմիածին» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիր
պատմական համառօտ ակնարկ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունէութեան գերակայ ուղղութիւններից է հրատարակչական ոլորտը: Այստեղ առանձնակի հոգածութեան առարկայ է պարբերականների եւ պաշտօնաթերթերի հրատարակութիւնը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական` «Էջմիածին» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիրը մինչեւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը Մայր Աթոռի հրատարակած «Արարատ» ամսագրի (1868-1919 թթ.) աւանդոյթների անմիջական ժառանգորդն ու շարունակողն է: Այն հրատարակւում է ամենամսեայ պարբերականութեամբ: Լոյս է տեսնում 1944 թուականից` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ․ Չորէքչեանի (1945-1954 թթ.) յառաջաձեռնութեամբ: Խմբագրական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար 1956 թուականին, Վազգէն Ա․ Հայրապետի (1955-1994 թթ.) տնօրինութեամբ, խմբագրութեանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յատկացուել է առանձին գրասենեակ, իսկ պարբերականի տպագրութիւնն անխափան իրականացնելու նպատակով 1961 թուականի հոկտեմբերի 15-ին վերաբացուել է Մայր Աթոռի տպարանը: Կրօնագիտական, հայագիտական պարբերականի գիտականութիւնը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպէս նաեւ հրատարակութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու նպատակով 1965 թուականին Վազգէն Ա․ Կաթողիկոսի նախաձեռնութեամբ կազմաւորուել է խմբագրական խորհուրդ: 2018 թ. սկսած, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ, «Էջմիածին» ամսագրի խմբագրութեան աշխատանքները համակարգում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժինը:
Հիմնադրման առաջին իսկ օրերից ամսագիրը կարեւոր դերակատարութիւն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայրենիքի սահմաններից դուրս մերձաւոր ու հեռաւոր Սփիւռքում` հայագիտութեան, աստուածաբանութեան, կրօնագիտութեան եւ առհասարակ դպրութեան զարգացման գործում: Հրատարակութեան 80 տարիների ընթացքին «Էջմիածին» ամսագրին թղթակցել են զանազան երկրների գիտութեան կաճառների եւ կրթական հաստատութիւնների բազմաթիւ՝ հայ եւ օտարազգի մեծանուն ու վաստակաշատ հայագէտներ ու աստուածաբաններ, պատմաբաններ, բանասէրներ այլ և այլ բնագաւառների մշակներ: «Էջմիածին» ամսագրում տպագրուող գիտական յօդուածները գրախօսւում են: Ամսագրի տպագրուած օրինակներն առաքւում են Հայաստանեան եւ արտերկրի մի շարք գրադարաններ, իսկ թուային տարբերակները տեղադրւում են համացանցային համապատասխան կայքերում:
«Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագրին առընչուող հիմնական տեղեկութիւններ
Լոյս է տեսնում Գէորգեան հոգևոր ճեմարանի գիտական խորհրդի որոշմամբ
Պաշտօնական կոչումը՝ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի
Պաշտօնական անուանումը՝ (հայերէն)՝ «Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագիր
Պաշտօնական անուանումը (անգլերէն)՝ “Etchmiadzin” Theological and Armenological Journal
Պաշտօնական անվանումը (ռուսերեն)՝ «Эчмиадзин» религиоведческий и арменоведческий журнал
Պաշտօնական կրճատ անվանումը՝ «Էջմիածին», “Etchmiadzin”, «Эчмиадзин»
Հրատարակիչ՝ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հրատարակչութիւն
Հասցէ՝ ՀՀ, 1101, Վաղարշապատ, Արարատեան 2, Մայր Աթոռ Ս․ Էջմիածին
Թողարկման պարբերականութիւնը՝ տարեկան տասներկու համար
Տպաքանակը՝ 150 օրինակ
ISSN (Print) ISSN 1829-4243
eISSN (Online) 2953-7843
Էլ. փոստ-etchmiadzinamsagir@gmail.com
Հրատարակչական բաժնի տնօրէն՝
Տ. Արարատ քհնյ. Պօղոսեան
Հեռ.՝ +374 10 517-271
Էլ. փոստ- terararatqahana@gmail.com
Խմբագրակազմ՝
Գէորգ Մադոյեան (գլխաւոր խմբագիր) – հեռ.՝ +374 10 517-276
Տ․ Թադէոս վարդապետ Զիրեկեանց (գլխաւոր խմբագրի տեղակալի ժ/պ)
Նարինէ Սարգսեան (լեզուաոճական խմբագիր)
Գոռ Գրիգորեան (տեխնիկական խմբագիր)
Խմբագրական խորհուրդ՝
Տ. Եզնիկ արք. Պետրոսեան (ա. գ. դ.), էլ․ փոստ-info@biblesociety.am
Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումեան (ա. գ. մագիստրոս), էլ․ փոստ-hayrzakaria@gmail.com
Տ. Անդրէաս վրդ. Եզեկեան (ա. գ. մագիստրոս), էլ․ փոստ- hayrandreas@gmail.com
Ազատ Բօզոյեան (պ. գ. դ.), էլ․ փոստ-bznazt@gmail.com
Գոհար Աւագեան (ա.գ.թ.), էլ․ փոստ-gohar-arkhiv@mail.ru
Խաչիկ Րաֆֆի Գազէր (ա. գ. դ.), էլ․ փոստ-hacik.gazer@fau.de
Յօդուածների ընդունման ընթացակարգը
Խմբագրութեանը ներկայացուող նիւթերը պէտք է՝
Համակարգչային պահանջներ.
Հրապարակման բարեվարքութիւն.
«Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագրի խմբագրութիւնն առաջնորդւում է գիտական աշխատանքների հեղինակային իրաւունքի պահպանման ՀՀ և միջազգային ընդունուած չափանիշներով։
Թէեւ ամսագրի խմբագրութիւնն ամեն ջանք գործադրում է գիտական բարեվարքութիւնն ու որակը պահելու համար, այնուամենայնիւ պատասխանատւութիւն չի կրում հրապարակուող նիւթերի (բնագիր, լուսանկար, գծանկար, աղիւսակ, ևն) իրաւունքների ու արտայայտուած մտքերի/տեսակէտների համար, որոնց պատասխանատւութիւնը կրում են յօդուածների հեղինակները:
Խրախուսւում են այն յօդուածները, որոնք պահում են գիտական բարեվարքութեան կանոնները՝ յղելով հրատարակուած և չհրատարակուած տեղեկոյթի աղբիւրները:
Յօդուածի ընդունման կամ մերժման մասին պատասխանը տրւում է 60 օրուայ ընթացքում:
Ընդունւում են միայն պահանջներն ու չափանիշերը բաւարարող յօդուածները:
Յօդուածների գրախօսումն իրականացւում է բաց կամ փակ եղանակով:
Բաց հասանելիութիւն
«Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագրի խմբագրութիւնն առաջնորդւում է գրախօսուող գիտական ամսագրերի յօդուածների անխոչընդոտ մատչելիութիւնը և բաց հասանելիութիւնը համացանցի միջոցով ապահովելու քաղաքականութեամբ: Բաց հասանելիութիւնը մեծապէս նպաստում է հրապարակումների տարածմանը, ինչպէս նաև բարձրացնում է հեղինակների ճանաչելիութիւնը: Ամսագիրը գրախօսուող՝ բաց հասանելիութեամբ պարբերական է:
Գրախօսութիւն
Գրախօսութիւնները պէտք է լինեն տպուած և ստորագրուած:
Հրապարակման մասին որոշումը կայացւում է ամսագրի բոլոր պահանջները բաւարարելու, ինչպէս նաև դրական կարծիքի (գրախօսութեան) առկայութեան պարագային։
Յօդուածի տպագրութիւնից առաջ հեղինակը ծանօթանում է խմբագրուած բնագրին (անձամբ այցելելով խմբագրութիւն կամ ընթերցելով յօդուածի pdf տարբերակը) և տալիս է իր համաձայնութիւնը՝ լրացնելով համապատասխան հաւաստագիրը:
Ամսագրի առցանց շտեմարաններ՝
«Էջմիածին» – Ս. Էջմիածնի Մատենադարան:
«Էջմիածին» – Համահայկական թուանշային գրադարան:
«Էջմիածին» – Հայկական շարունակական հրատարակութիւնների համահաւաք գրացուցակ:
«Էջմիածին» – ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի շտեմարան:
«Էջմիածին» ամսագրի 1944-1973 թթ․ մատենագիտութիւնը։
«Էջմիածին» ամսագրի 1974-2008 թթ․ մատենագիտութիւնը։