«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի գրքային ֆոնդն անընդհատ համալրվում է:
Յուրաքանչյուր տարի գնվում է որոշակի քանակությամբ գիրք: Դրանք հիմնականում ընթերցողների կողմից պահանջարկ ունեցող գրքերն են, որոնք չկան մատենադարանում: Գնվում են նաև տվյալ ժամանակահատվածում նոր լույս տեսած կամ վերահրատարակված գրքեր:
Համալրման մյուս ճանապարհը նվիրատվություններն են: Կազմակերպություններ, անհատներ մատենադարանին են տալիս գրքեր, որոնք գրանցվում են նվիրատվությունների մատյանում: