shape

Մատենադարանի ֆոնդերը

 

 

Մատենադարանի բազմահարուստ ֆոնդի հիմքը «Գարեգին Ա» աստվածաբանական և հայագիտական կենտրոնում կազմավորված գրադարանն է (Վազգեն Ա և Գարեգին Ա երջանկահիշատակ հայրապետների անձնական գրադարանային ֆոնդերը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական գրքերը, Հայաստանի աստվածաշնչային ընկերության կողմից նվիրաբերված օտարալեզու բացառիկ կրոնագիտական գրականությունը):

Պարբերաբար Մատենադարանին նվիրատվություններ են կատարում Հայաստանի, Սփյուռքի ու արտերկրի գիտնականներ, մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտակրթական և հասարակական կառույցներ:

Մատենադարանի ֆոնդում առկա է հայագիտական և աստվածաբանական շուրջ 70.000 միավոր գրականություն`50 լեզուներով: Այստեղ պահվում են Աստվածաշնչի գրեթե բոլոր հրատարակությունները: «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆոնդում ներառված են ավելի քան 534 միավոր հնատիպ գիրք (հայ հնատիպ գրքի շեմը Մատենադարանում համարվում է 1850 թվականը):