Հանրապետական

Հայտարարություն

Հայտարարություն

  • 22 Oct 2019
  • ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

    «Էջմիածին» ամսագրի 75-ամյակի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թ. ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ հռչակելու շրջանակներում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնում է գիտաժողով «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» խորագրով:

    Գիտաժողովը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում:

    Գիտաժողովին զեկուցումներով կարող են հանդես գալ թեմայով հետաքրքրված և մասնագիտորեն զբաղվող անձինք:

    Խնդրում ենք զեկուցման նյութերի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը (զեկուցումների հիմնադրույթները և մասնակցության հայտերը կարող եք ուղարկել matenadaran.etchmiadzin@gmail.com  էլ. հասցեով: Զեկուցումները կընտրվեն ներկայացված հիմնադրույթների և մասնակցության հայտերի հիման վրա):

    Գիտաժողովի զեկույցներն ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում:

     

    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան

    shape
    book-shape