Լուրեր

Արժեքավոր նվեր

Արժեքավոր նվեր

  • 13 Jul 2022
  • Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին են նվիրել համահեղինակությամբ տպագրած «Արցախի կոթողային մշակույթը» գիրքը:

    Սույն գիրքը հրատարակվել է ՀԲԸՄ-ի Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազոտությունների միջոցով հանրությանն իրազեկել Արցախի պատմության, մշակույթի և առկա խնդիրների մասին։

    Եռալեզու գրքում պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական քննությամբ ներկայացվում է Արցախի կոթողային մշակույթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը:

    Մանրամասնվում և պատճառաբանվում են այդ կոթողների էթնոդավանական պատկանելության խնդիրները: Ներկայացվում և փաստագրական տվյալների քննությամբ հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները:

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հեղինակներին՝ նվիրաբերված գրքի համար:

    shape
    book-shape