Լուրեր

Արժեքավոր համալրում․․․

Արժեքավոր համալրում․․․

  • 22 Jun 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանունկյան» Մատենադարանում արդեն հասանելի է Չարլզ Դոուսեթի «Միջնադարյան Հայաստանի գաղտնիքների լուսաբանումը» հոդվածների ժողովածուն (Charles Dowsett, Decoding the Mysteries of Medieval Armenia: collected studies, Yerevan, Ankyunacar Publishing, 2022, 603 p.): Գրքի կազմողը, նախաբանի և ներածության հեղինակը Վրեժ Ներսիսյանն է։ Այն Սուրբ Էջմիածնի Մատենադարանին է նվիրել «Անկյունաքար» հրատարակչության տնօրեն Խաչիկ Գրիգորյանը։

    Գիրքը հրատարակվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ։ Չարլզ Դոուսեթը եղել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական ուսումնասիրությունների բաժնի պրոֆեսոր և մի քանի տասնամյակ իրականացրել է հետազոտական աշխատանքներ միջնադարյան Հայաստանի տարաբնույթ խնդիրների, հարցադրումների շուրջ։ Գրքում ներառվել են 1965-1991 թթ․ կատարված նրա հետազոտությունները։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում նվիրատուին՝ կատարված նվիրատվության համար՝ ակնկալելով նաև հետագա համագործակցություն։

    shape
    book-shape