2022 թ. հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի գործունեության 10-ամյակին: Այն կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Վաչէ եւ Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ:
Գիտաժողովին մասնակցեցին 44 զեկուցողներ, հյուրեր հայաստանյան և արտերկրի տարբեր գիտական, կրթական, մշակութային կառույցներից:
Հյուրերը դատարկաձեռն չէին եկել: Նրանք Մատենադարանին փոխանցեցին իրենց և իրենց կառույցների վերջին տարիների արժեքավոր հրատարակությունները, որոնք բացակայում էին Մայր Աթոռի Մատենադարանում:
Նվիրատուներն էին Զավեն Մանճիկյանը, Տիգրան Զարգարյանը, Կարեն Բայրամյանը, Աննա Չուլյանը, Թեհմինա Մարությանը, Վարդան Դևրիկյանը, Ռաֆիկ Ղազարյանը և այլոք:
Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում գործընկերներին՝ նվիրատվությունների և տասը տարի Մատենադարանի կողքին լինելու համար և ակնկալում հետագա համագործակցություն: