Լուրեր

Մասնակցություն միջազգային գիտաժողովին

Մասնակցություն միջազգային գիտաժողովին

  • 29 Sep 2022
  • Այսօր Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քհն. Պողոսյանը հանդես եկավ «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ավանդն ազգային մշակութային ժառանգության պահպանման համատեքստում» խորագրով զեկույցով։

    Գիտաժողովի հանդիսավոր բացման ժամանակ Արժանապատիվ Տեր Հայրը գիտաժողովի կազմակերպիչներին, զեկուցողներին, մասնակիցներին և ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրական և Հայրապետական օրհնությունը։

    shape
    book-shape