Լուրեր

Շարունակական համագործակցություն և գրքափոխանակություն

Շարունակական համագործակցություն և գրքափոխանակություն

  • 19 Oct 2021
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը գրքափոխանակության շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին նվիրեց կրոնագիտական, աստվածաբանական գրականություն։

    Մայր Աթոռի հրատարակչության տպագրած շուրջ 200 միավոր գրականությունը և «Էջմիածին» ամսագրի տասնյակ համարները կհամալրեն երկու գործընկեր կառույցների գրքային ֆոնդերը և հասու կլիեն նրանց ընթերցողներին։

    Նույն գրքափոխանակության շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին նվիրեց շուրջ 100 միավոր հայագիտական, պատմական, ցեղասպանագիտական բնույթի արժեքավոր գրականություն։ Վերոնշյալ գրքերը բացակայում էին Մատենադարանից և պահանջված էին ընթերցողների կողմից:

    Նվիրաբերված գրականությունը համապատասխան գրադարանային մշակումներից հետո, սեղմ ժամկետներում հասանելի կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ընթերցողներին:

    Շնորհակալություն ենք հայտնում երկու գործընկեր կառույցներին՝ արդյունավետ համագործակցության ակնկալիքով։

    Նվիրաբերված գրականության ցանկը կարող եք ներբեռնել:

    shape
    book-shape