Լուրեր

Նոր համալրում

Նոր համալրում

  • 17 Jun 2022
  • Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը պարբերաբար համալրվում է նոր և արժեքավոր գրականությամբ: Հերթական նվիրատվությունը Սուրբ Էջմիածնի Մատենադարանին կատարեց Վիոլետա Մնացականյանը: Տարիներ շարունակ իրականացված պրպտումների, ուսումնասիրությունների, քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված վեց գրքերը հեղինակը նվիրեց Մատենադարանին, քանի որ վստահ է, որ դրանք ծառայելու են մեր ընթերցողների տեղեկատվական հետաքրքրությունն և գիտելիքն ավելացնելու գործին:
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հեղինակին՝ պարբերաբար կատարվող նվիրատվությունների և ջերմ բարեկամության համար՝ ակնկալելով նաև հետագա համագործակցություն:

    shape
    book-shape