Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր լուսահոգի Վարդան Գրիգորյանի որդին՝ Արամ Գրիգորյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել իր հայրիկի անձնական գրադարանից մի շարք արժեքավոր գրքեր:
Պարոն Գրիգորյանը հայտնեց իր պատրաստակամություն ու նշեց, որ նմանօրինակ նվիրատվությունները շարունակական բնույթ կկրեն:
Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում մեծահարգ նվիրատուին: