Լուրեր

Համալրում համագործակցության շրջանակում․․․

Համալրում համագործակցության շրջանակում․․․

  • 26 Jun 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի համագործակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Մատենադարանի հետ տասնամյակների պատմություն ունի։ Փոխշահավետ այս համագործակցության արդյունքում երկու Մատենադարանները պարբերաբար համալրվում են տարաբնույթ արժեքավոր հրատարակություններով, որոնք աղբյուր են դառնում նորանոր հետազոտական աշխատանքների համար։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանում, նշված համագործակցության շրջանակում, արդեն հասանելի են հետևյալ գրքերը՝ Կոմիտաս արք․ Օհանյանի, Մակար եպս․ Աշգարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Սրբալոյս Միւռոնով նորոգուինք» աշխատությունը և «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ։ Հայրապետական 25-ամեայ գահակալութիւն (1995-2020)։ Արժեւորում եւ վկայութիւններ» մեծադիր հատորը։

    ????Առաջին գիրքը ստեղծվել է Կիլիկիո Կաթողիկոսությունում 2022 թ․ կայանալիք Մյուռոնօրհնության արարողությանը նվիրված միջոցառումների շրջանակում, իսկ երկրորդ գիրքը գնահատանքի ու երախտիքի խոսք է մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի գահակալության 25-ամյակի առթիվ։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտագիտությունն է հայտնում նվիրաբերված երկու կարևոր հրատարակությունների համար և ակնկալում հետագա համագործակցություն։

    shape
    book-shape