Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուն հարստացավ համաշխարհային գրականության մի շարք արժեքավոր թարգմանություններով:
Նվիրատուն Տեր Անդրեաս վարդապետ Եզեկյանն է, ով իր անձնական գրադարանի հավաքածուից Մայր աթոռի Մատենադարանին նվիրեց «Անտարես» հրատարակչության մի շարք տպագրություններ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Հայր սուրբին նվիրատվության համար: