Լուրեր

Մեդիագրագիտությունը գրադարանային ոլորտում

Մեդիագրագիտությունը գրադարանային ոլորտում

  • 19 May 2022
  • Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Մեդիագրագիտությունը գրադարանային ոլորտում» խորագրով կլոր սեղան-քննարկում:

    Այն կազմակերպվել էր Երևանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Ամերիկյան անկյուն»-ի և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Նորարար գրադարաններ» աշխատաժողովի շրջանակում:

    Բանախոսությամբ հանդես եկավ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը:

    Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի, Տեղեկատվական համակարգի, Ինտերնետային բաժնի, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Հայեցակարգային գրասենյակի աշխատակիցներ։ Պարոն Մուրադյանը ներկայացրեց Մեդիագրագիտության նպատակը, խնդիրները, առանձնահատկությունները, ինչպես նաև քննարկվեց տեղեկատվության ազատությանը, տեղեկատվության տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր։ «Մեդիամարտ» ինտերակտիվ առցանց վարժության միջոցով մասնակիցները ծանոթացան «Մեդիագրագիտության» զարգացման էտապներին։

    Հանդիպումն ամփոփվեց հարցերի քննարկմամբ ու մտքերի փոխանակմամբ։

    shape
    book-shape