Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի մամուլի հավաքածուի
ուսումնասիրության արդյունքում հայ պարբերական մամուլը հարստանում է նոր անուններով կամ բացակա
համարներով։ Ներկայացնենք այդպիսի մի անուն։
Ըստ մատենագիտական աղբյուրների՝ 1919-1920 թթ․ Կ․ Պոլսում տպագրվել է «Առաւօտ։
Նորահասներու պատկերազարդ հանդէս»-ը։ Կիսամսեայ այս հանդեսը լույս է տեսել Գրիգոր Հ․
Գալուստյանի խմբագրությամբ, Մ․ Սուրյանի ջանքերով։ Հրատարակվել է ընդամենը 17 համար , 4 էջ։
1920 թ․ կեսից շարունակել է հրատարակվել «Հայ պատանի» անունով։ Նույն մատենագիտական
աղբյուրները փաստում են, որ սույն հանդեսի 16 համար պահպանվում է Վիեննայի Մխիթարյան
միաբանությունում։Սուրբ Էջմիածնի Մատենադարանում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվեց «Առաւօտ»
հանդեսի 1920 թ․ մարտի 15-ին տպագրված 7-րդ համարը, որը սակայն բաղկացած է ոչ թե 4 էջից, այլ 8
թերթից կամ 16 էջից։ Համարի էջակալությունը սկսվում է 89 էջից և շարունակվում մինչև 100 էջը, ինչը
փաստում է, որ սույն հանդեսն ունի շարունակվող էջակալություն։ Սույն օրինակն ունի նկլարազարդ շապիկ՝
Ղևոնդ Ալիշանի պատկերով, նշված է գինը՝ 100 փր․, դարձերեսին՝ հանելուկներ են, իսկ վերջերեսին՝
բաժանորդագրության պայմանները, հասցեն և մի քանի հայտարարություններ։
Հանդեսը հասանելի է Մայր Աթոռի Մատենադարանի ընթերցասրահում։