Տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ Բրյուսելի «Ազատության պաշտպանության դաշինք» (ADF International) միջազգային կազմակերպության ավագ իրավախորհրդատու Ադինա Պորտարուի ջանքերով հերթական անգամ համալրել է Ս․ Էջմիածնի Մատենադարանի գրականության հավաքածուն հետևյալ կարևոր գրքերով The Legalization of Euthanasia and Assisted Suicide: An inevitable slippery slope (Jean-Paul Van De Walle, Sophia Kuby); Surrogacy, Law & Human Rights ( Lois McLatchie, Jennifer Lea)։
Ցուցաբերած վերաբերմունքի համար Ս․ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում տիկին Ադինա Պորտարուին։
Գրքերն արդեն իսկ հասանելի են մեր ընթերցողներին։
Surrogacy, Law & Human Rights
Այս գիրքը ուսումնասիրում է 21-րդ դարի փոխնակ մայրության երևույթը որպես մարդու իրավունքների խախտում և, ուսումնասիրելով տարածաշրջանային և համաշխարհային միտումները, բացահայտում է վտանգված կյանքը լավագույնս պաշտպանելու հասանելի տարբերակները: Այստեղ քննարկվում է այն փաստարկը, որ փոխնակ մայրությունն իր բոլոր ձևերով հավասարազոր է երեխաների վաճառքին և որպես վերարտադրողական շահագործման ձևավորվող ձև, հանդիսանում է մարդկանց թրաֆիքինգի շարժիչ գործոն:
The Legalization of Euthanasia and Assisted Suicide: An inevitable slippery slope
Այս գրքում խոսվում է կյանքի պաշտպանության և միմյանց մասին հոգ տանելու հասարակական նորմերի՝ էվթանազիայի և ինքնասպանության օժանդակության արգելման մասին: Միջազգային իրավունքը խստորեն պաշտպանում է կյանքի իրավունքը՝ հատկապես առավել խոցելի խավերի համար: Եվրոպայում մի շարք օրենսդրական առաջարկներից բխող սպառնալիքը ընդգծվում է այն երկրների օրինակով, որոնք արդեն անցել են այս ճանապարհը։ Հետաքննությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ էվթանազիան և ինքնասպանության օժանդակությունը օրինականացվում են, էվթանազիայի ենթարկված մարդկանց թիվն ավելանում է: Գիրքը եզրափակում է` հերքելով օրինականացման հաստատման հիմնական փաստարկները:
A new book replenishment
------------------------------
We want to inform our readers that with the efforts of Adina Portaru, senior counsel in ADF International in Belgium, the collection of books of Matenadaran was augmented by these important books: The Legalization of Euthanasia and Assisted Suicide: An inevitable slippery slope ( Jean-Paul Van De Walle, Sophia Kuby); Surrogacy, Law & Human Rights ( Lois McLatchie, Jennifer Lea). Our directorate thanks to Adina Portaru for the attitude shown.
These books are already available for our readers.
Surrogacy, Law & Human Rights
This book examines the phenomenon of 21st century surrogacy as a human rights violation, and, in studying regional and global trends, explores the options available to best protect the lives at stake. It will examine the argument that surrogacy in all its forms amounts to the sale of children and, as an emerging form of reproductive exploitation, is a driving factor in human trafficking.
The Legalization of Euthanasia and Assisted Suicide: An inevitable slippery slope
This paper makes the case for the protection of life and the societal norms of caring for one another through the prohibition of euthanasia and assisted suicide. International law robustly protects the right to life – particularly for the most vulnerable. The threat posed by a number of legislative proposals across Europe is highlighted through the example of those countries which have already gone down this road. The investigation shows that where euthanasia and assisted suicide are legalized, the number of people euthanized increase. The paper concludes by refuting the main arguments relied upon in support of legalization.