Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց երեք արժեքավոր հրատարակությամբ․
Զարյան Արա, Լամուրե Քրիստին։ Դադիի վանք։ 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում /Մուտքի խոսք՝ Անտոնիա Արսլան․- Երևան: Տիգրան Մեծ, 2021.- 484 էջ։
Լամուրե Քրիստին, Զարյան Արա։ 976-991 թթ. կառուցված Սբ․ Նշան եկեղեցու Ժ․, ԺԲ․-ԺԳ․ դարերի որմնանկարների պահպանական վերականգնումը /Նախաբան և հայերենի խմբագիր՝ Սեյրանուշ Մանուկյան.- Երևան: Տիգրան Մեծ, 2020.- 394 էջ։
Զարյան Արա, Լամուրե Քրիստին։ Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում /Նախաբան՝ Պատրիկ Տոնապետյան.- Երևան: Տիգրան Մեծ, 2019.- 329 էջ։
Առաջին երկու պատկերագրքերը հրատարակվել են Ժերար և Ռիգմուր Լամուրեների, իսկ երրորդ գիրքը՝ «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Պատկերազարդ այս հաստափոր հրատարակություններով հեղինակները շեշտադրում են հայ մշակութային ժառանգության պատմական կարևոր նշանակությունը և ամրագրում այդ մշակութային ժառանգությունը միշտ պահպանելու հայ ժողովրդի առաքելությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում նվիրատու-հեղինակներին՝ տիար Արա Զարյանին և մեծազնիվ տիկին Քրիստին Լամուրեին՝ ակնկալելով հետագա համագործակցություն։