Լուրեր

Ս․ Էջմիածնի Մատենադարանի հյուրերը

Ս․ Էջմիածնի Մատենադարանի հյուրերը

  • 19 Jun 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում այսօր հյուրընկալվեցին ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը և դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։ Հյուրերը ծանոթացան Մատենադարանի հիմնադրման պատմությանը, կառուցվածքին, հավաքածուներին, հայ հնատիպ գրքի պատմությանը։ Նրանք նաև շրջեցին Մայր Աթոռի տարածքում, այցելեցին «Ռուբեն Սևակ» թանգարան, ուր հայ մի շարք հայտնի նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու նկարներն են ցուցադրվում։ Լիա Միլլերը, ով իր դիվանագիտական առաքելությունն արդեն ավարտել է Հայաստանում, խոստացավ անպայման վերադառնալ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

    shape
    book-shape