Լուրեր

Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց

Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց

  • 15 Jun 2021
  •  

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց

     

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի պարբերական մամուլի հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր վայրերում տպագրված հայերեն և այլալեզու բազմաբովանդակ թերթեր և ամսագրեր: Լինելով հոգևոր-մշակութային կենտրոն՝ Մատենադարանը տարիներ շարունակ համալրվել և շարունակում է համալրվել կրոնական, մշակութային, հայագիտական նշանակություն ունեցող պարբերականներով և գիտական ամսագրերով, որոնց մատենագիտական ցանկն արդեն հասանելի է գրադարանի կայքէջում։

    Օգտվելու համար անհրաժեշտ է․

    Մուտք գործել կայքէջի «Պարբերականներ» բաժինը,

    ???? Ընտրել հայալեզու կամ այլալեզու ենթաբաժիններից որևէ մեկը,

    ???? Բացված աղյուսակում ծանոթանալ Մատենադարանում պահպանվող պարբերականների անվանացանկին (պահպանված է այբբենական դասավորությունը),

    ???? Ընտրել ընթերցողին անհրաժեշտ պարբերականը։

    Ներկայացված յուրաքանչյուր անունին կցված է համապատասխան աղյուսակը, որի մեջ արտացոլված են միայն տվյալ պարբերականի՝ Մատենադարանում առկա համարները։

    Եթե տվյալ պարբերականի թվային տարբերակն առկա է Հայաստանի ազգային գրադարանի «Հայկական շարունակական հրատարակություններ համահավաք գրացուցակ»-ում, ապա բացվող աղյուսակում տվյալ համարը հնարավոր կլինի ընթերցել առցանց։

    Եթե թվային տարբերակը դեռևս հասանելի չէ, պարբերականներն ընթերցելու համար անհրաժեշտ է գալ Մատենադարան, ուր բոլոր ընթերցողները կգտնեն ջերմ, հյուրընկալ մթնոլորտ։

    էլեկտրոնային գրացուցակը հասանելի է հետևյալ հասցեով՝ www.etchmiadzinlibrary.am/hy/magazine: Այն պարբերաբար թարմացվում և համալրվում է:

    Մատենադարանն անում է հնարավոր ամեն բան՝ ազգային արժեքներն ընթերցողներին թղթային և էլեկտրոնային ձևաչափերով հասանելի դարձնելու համար։

    shape
    book-shape