Լուրեր

Տեղի ունեցավ «Տնտեսակետ» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Տնտեսակետ» գրքի շնորհանդեսը

  • 30 Jun 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը մասնակցեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ագեան սրահում կայացած “Common Sense Economics” գրքի հայերեն տարբերակի՝ «Տնտեսակետ. Անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի շնորհանդեսին: Միջոցառումը կազմակերպվել է Վարքագծային որոշումների կենտրոնի հետ համատեղ:

    «Տնտեսակետ»-ը հանրամատչելի տնտեսագիտական գիրք է՝ անկախ անհատի ունեցած տնտեսագիտական գիտելիքներից: Գրքի նպատակն է պարզ և համառոտ կերպով ներկայացնել տնտեսագիտական հիմնական գաղափարները և սկզբունքները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին արդյունավետ որոշումներ կայացնելու համար:

    Շնորհանդեսին ներկա էր նաև գրքի հեղինակներից Ռանդալ Ֆայլերը, որը ներկայացրեց գրքի բովանդակությունը, հայերեն թարգմանության յուրահատկությունները:

    Միջոցառման ավարտից հետո գրադարանների ներկայացուցիչներին հանձնվեցին օրինակներ, որոնցից Մայր Աթոռի Մատենադարանի օրինակները՝ պրոֆեսոր Ռանդալ Ֆայլերի մակագրությամբ, հասանելի են նաև մեր ընթերցողներին:

    shape
    book-shape