shape

Լուրեր

Նոր հրատարակություն
Նոր հրատարակություն
  • 30 05 2018
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016 թ. հոկտեմբեր 6-8 օրերին «Հայերեն Սուրբ Գրքի թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի նյութերը՝ խմբագրությամբ պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի:

    Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցների ուղերձը
    Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցների ուղերձը
  • 24 05 2018
  •  

    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովի մասնակիցները հանդես եկան ուղերձով:

    «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018թթ.)» գիտաժողով
    «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018թթ.)» գիտաժողով
  • 22 05 2018
  • Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և մայիսյան գոյամարտերին նվիրված գիտաժողովը:

     

    «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»
    «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»
  • 14 05 2018
  •  

    Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվել է թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով:

    Հանրության ուշադրությանն են ներկայացվում 1918-1920 թթ. Ս. Էջմիածնում /Վաղարշապատում/ տպագրված գրքերը եւ նշյալ թվականներին վերաբերող ուսումնասիրություններն ու արխիվային ժողովածուները:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
  • 14 05 2018
  •  

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը և ՀՀ սփյուռքի նախարարությունը համատեղ կազմակերպել են գիտաժողով՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (1918-2018 ԹԹ.)» խորագրով:

    Գիտաժողովը տեղի կունենա 2018 թ. մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:

    Զեկուցումները կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում և առանձին ժողովածուով:

    «Քարոզգիրքը» Բ հատոր. «Արարատ»ի ժառանգութիւնը
    «Քարոզգիրքը» Բ հատոր. «Արարատ»ի ժառանգութիւնը
  • 30 04 2018
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատ»ի ժառանգութիւնը» մատենաշարի «Քարոզգրքի» Բ հատորը: Այն նվիրվում է «Արարատ» ամսագրի հրատարակման 150 ամյակին:

    Գիրքը 1868-1919 թթ. Մայր Աթոռի պաշտոնական պարբերական «Արարատ» ամսագրում հրատարակված թարգմանական քարոզների համահավաք ժողովածուն է:

    Աշխատանքային այց Սբ. Էջմիածնի Մատենադարան
    Աշխատանքային այց Սբ. Էջմիածնի Մատենադարան
  • 23 04 2018
  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատակից Ռասա Քենտն աշխատանքային այց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան։

    ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
    ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
  • 17 04 2018
  •  

    Այսօր Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան այցելեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանողները՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ: Հյուրերը շրջեցին Մատենադրանի ցուցասրահներով, ծանոթացան հնատիպ գրքերին, ինչպես նաև ընթերցասրահում առկա գրականությանը:

     Մատենադարանի գրադարանավարն ընթերցանության մարաթոնի մասնակից
    Մատենադարանի գրադարանավարն ընթերցանության մարաթոնի մասնակից
  • 13 04 2018
  •  

    2016 թ.  սկսած Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի ամերիկյան անկյունն Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում ընթերցանության մարաթոն են կազմակերպում:

    Այս տարի մասնակիցները կարդացին ամերիկացի գրող Մադլեն Լենգլի օրերս հրատարակված «Ժամանակի մի փոքրիկ ծալ» վիպակը:

    Գրքերի նվիրատվություն Կալկաթայի Մարդասիրական ճեմարանին
    Գրքերի նվիրատվություն Կալկաթայի Մարդասիրական ճեմարանին
  • 12 04 2018
  •  

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև իրակնացվող գրքափոխանակության ծրագրի շրջանակում Սբ. Էջմիածնի Մատենադարանը գիրք է նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանին:

    «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ». միջազգային համաժողով Մայր Աթոռում
    «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ». միջազգային համաժողով Մայր Աթոռում
  • 22 03 2018
  • Մարտի 22-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով մեկօրյա երրորդ միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել էր Աթոս լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամի կողմից: 
        

    Նոր հրատարակություններ
    Նոր հրատարակություններ
  • 27 02 2018
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի «Քարոզներ և ակնարկներ» ժողովածուն և Ավագ Հարությունյանի հեղինակած «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական և դիվանագիտական գործունեությունը (1918-1920 թթ.)» աշխատությունը: