Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտավորներին:
Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավոր հայորդիներին և նրանց հոգևոր հովիվներին` ուրախություն հայտնելով, որ ուխտի են եկել համայն հայության հոգևոր կենտրոն, որը դարեր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով հույս ու հավատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հովվապպետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայ և ավստրալահայ համայնքների զորավոր հավատքը և անվերապահ սերն ու նվիրումը համայն հայության Սրբություն Սրբոցի և Հայոց Հայրապետի նկատմամբ:
«Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը` նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության 350-ամյակին, լույս են ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը` օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Գրքի հրատարակման միտքը Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանին է:
Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչն է, այլև այն քչերից մեկը, որն իր մեջ պարունակում է փորագրապատկերներ:
Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում և բաժիններում պաշտոնավարող շուրջ 160 աշխատակցուհիների հետ:
Ծայրագույն վարդապետության աստիճանի համար մարտի 13-ին «Ս. Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները (ուսումնասիրություն և բնագրեր)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Թեզի բանավոր պաշտպանությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ:
Դեկտեմբերի 28-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը: Վարդապետական թեզի վերնագիրն էր «Հոգեբանական գիտելիքների կարևորությունը հոգևոր հովվի ծառայության մեջ»:
Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի հանդիսավոր բացումը: Այս տարվա գիտաժողովը նվիրված է հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին:
Համաժողովի կազմակերպիչներն են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը:
Բացման արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի խոսքով:
«IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ» միջազգային 14-րդ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Գիտաժողովին մասնակցում են շուրջ 200 ներկայացուցիչ 31 երկրից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գերմանիայի, Շվեդիայի, Կանադայի, Ռումինիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի առաջատար ընկերություններից ու համալսարաններից հրավիրված 25 բանախոս:
Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևորճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել կուսակցության երկրորդ համագումարի առիթով:
Մարտի 31-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս.Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշները» խորագրով միջազգային մեկօրյա գիտաժողով:
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ:
Հուլիսի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում սկսվեց ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովը: