shape

Համագործակցություն

 

 

Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հետ

համագործակցող կառույցների ցանկը՝ ըստ այբենական կարգի

 

 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հիմնարար գիտական ԳՐԱԴԱՐԱՆ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հիմնարար գիտական ԳՐԱԴԱՐԱՆ

Հ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն իր հավաքածուների ծավալով հանրապետության խոշորագույն գիտական գրադարանն է, գիտական տեղեկատվության կենտրոն, որն իրականացնում է ինչպես ՀՀ ԳԱԱ, այնպես էլ ողջ հանրապետության գիտահետազոտական հիմնարկների և մասնագետների գրադարանամատենագիտական և գիտատեղեկատվական սպասարկումը: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հիմնադրվել է 1935 թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին (Արմֆան) կից:

 

ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը, ըստ ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի, պետք է մշակի և իրականացնի մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման, այդ բնագավառի պետական քաղաքականության մշակման, այն շարունակորեն կատարելագործելու, պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 1-ից Հայասատանի Հանրապետության կառավարության կազմում սկսել է գործել Սփյուռքի նախարարությունը:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Կաթողիկոսարանի մատենադարանը հիմնվել է Բաբկեն Ա. Աթոռակից Կաթողիկոսի կողմից, 1932 թվականին: 1915 թվականին, Սիսից տարագրվելու և Կաթողիկոսարանի լքվելու ժամանակ, միաբաններին հաջողվել է իրենց հետ բերել սահմանափակ թվով ձեռագիր մատյաններ եւ հնատիպ գիրքեր: Բաբկեն աթոռակից Կաթողիկոսի կոչին ընդառաջելով հայկական հրատակչատները, գրատները եւ անհատներ Մատենադարանը հարստացրել են նոր հրատարակություններով։ Ներկայիս Մատենադարանում առկա է ավելի քան ութսուն հազար, հայերեն ու օտար լեզուներով տպված հատորներ, բառարաններ, պարբերաթերթեր, հանրագիտարաններ և այլ հրատարակություններ։

Մատենադարանում կա հնատիպ գիրքերի հատուկ բաժին:

Մատենադարանի բոլոր գիրքերը ցուցակագրված, գործում է նաև էլկտրոնային քարտարանը:

 

 

Ռումինիայի հայոց թեմ
Ռումինիայի հայոց թեմ

 

ՌՈՒՄԻՆԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԴՈՒԴՅԱՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ

 

Գրադարանը հիմնադրվել է 1927թ., Բուխարեստի Հայկական Եկեղեցու Վարչության, Թաղական Խորհրդի և մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ: Առաջնային նպատակն էր կործանումից փրկել ու պահպանել Բուխարեստում և մյուս քաղաքներում հայ համայնքի տրամադրության տակ գտնվող  արժեքավոր ձեռագրերն ու հին գրքերը, այստեղ հավաքել Բուխարեստի հայկական եկեղեցու և դպրոցի, ինչպես նաև մյուս ծուխերում գործող հայկական եկեղեցիների ու դպրոցների գրադարանների գրքերը: Գրադարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1927թ. հոկտեմբերի 9-ին, թարգմանչաց տոնին:

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ
ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ
ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՐԱԴԱՐԱՆ
ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՐԱԴԱՐԱՆ