shape

ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

Երուսաղեմի Հայոց պատրիարք
Երուսաղեմի Հայոց պատրիարք

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

 

Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 22-ին, Հալեպում: Նախնականկրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանու1961թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:

1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:

1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:

1971թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:

1971-1972թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:

1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնեւ) հայոց թեմի հոգեւոր հովիվ:

1973-ին ստացել է վարդապետական աստիճան:

974-1980 թթ. Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգեւոր հովիվն էր:

1980-ին Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում եւ ավարտել եռամյա դասընթացը:

1994-ին եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:

1998 -ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:

1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:

Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ
Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ

 

Ն.Ա.Տ. ՍԱՀԱԿ Բ. ՊԱՏՐԻԱՐՔ

 

Աւազանի անունով Շահին (Մաշալը), ծնած է 17 Մարտ 1962ին, Պայ­րամ­փաշա (Ստանպուլ)։ Որդին է Յակոբճանի եւ Արմինէ Էօզ­տէմիրի։ Կը մկրտուի Կէտիկփաշայի Ս. Յովհաննէս Աւե­տարանիչ Եկեղեցւոյ մէջ, ձեռամբ Դաւիթ Աւ. Քհնյ. Երէցեանի, 15 Դեկ­տեմ­բեր 1969ին։

Կ՚ուսանի Գումգաբըի Թեվֆիք Քութ Նախակրթարանի, Կե­տիկ­փաշայի Պետական Միջ­նա­կարգ վարժարանի եւ Պա­քըր­գիւղի պետական լի­սէ­ին մէջ։ 1979ին մուտք կը գործէ Ստան­պուլի Թէքնիք Համալսարանի Ելեկ­տրական Ճարտա­րա­գի­տու­թեան եւ Հա­ղոր­դակ­ցական Ճարտարա­գի­տու­թեան Բաժինը։