ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐ

Երուսաղեմի Հայոց պատրիարք

Երուսաղեմի Հայոց պատրիարք

  • 26 Oct 2017
  • Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

     

    Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 22-ին, Հալեպում: Նախնականկրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանու1961թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:

    1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:

    1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:

    1971թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:

    1971-1972թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:

    1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնեւ) հայոց թեմի հոգեւոր հովիվ:

    1973-ին ստացել է վարդապետական աստիճան:

    974-1980 թթ. Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգեւոր հովիվն էր:

    1980-ին Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում եւ ավարտել եռամյա դասընթացը:

    1994-ին եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:

    1998 -ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:

    1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս։

    2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը պատրիարքական փոխանորդ նշանակեց պատրիարքարանի գործերի կառավարիչ գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին:

    2013 թվականի հունվարի 24-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ընտրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք`փոխարինելով լուսահոգի Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին: Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի ունեցավ Երուսաղեմի Հայոց Պատիրարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը:

    2013 թվականի հուլիսի 23-ին Իսրայելի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց գերաշնորհ Տեր Նուրհան Մանուկյանին որպես Երուսաղեմի Հայոց պատրիարք:

    shape
    book-shape