shape
Գործավար - Քարտուղար

Գործավար - Քարտուղար

 

ՄԵԼԻՆԵ ՍԵՆԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 Ծնվել է 1988 թ. հունիսի 19-ին քաղաք Կապանում:

1995-2005 թթ.  սովորել և ավարտել է Կապանի թիվ 7 միջն. դպրոցը:

2005-2009 թթ. ուսանել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

2009-2011 թթ.    աշխատել է Կապանի «Սոսի» հեռուստաընկերություն՝ որպես «Լուրեր» լրատվական ծրագրի լրագրող-հաղորդավարուհի, «Մենք մեր մասին» հաղորդաշարի լրագրող:

11.2009-09.2010 թթ. համատեղությամբ աշխատել է նաև «Ռադիոհայ» Կապանի մասնաճյուղում՝ որպես «Տարբերակ» հաղորդաշարի հեղինակ- հաղորդավարուհի:

02.2011-08.2011 թթ. թղթակցել է «Ժողովուրդ» օրաթերթին:

10.2011-12.2011 թթ. աշխատել է yerkir.am  լրատվական կայքէջում՝ որպես ադմինիստրատոր, իսկ

10.2013-11.2013 թթ. operativ.am լրատվական կայքում՝ որպես լրագրող:

Սկսած 02.2015 թ. աշխատում է Մայր Աթոռ Սուրբ   Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան»    Մատենադարանում՝  որպես գործավար-քարտուղարուհի:

 Ամուսնացած է, ունի մեկ զավակ: