shape

ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐ

 

Պատմական իրադարձություններով պայմանավորված եւ հանգամանքների թելադրանքով` Հայ Եկեղեցում ստեղծել են նվիրապետական աթոռներ։ Դա տեղի է ունեցել կաթողիկոսական աթոռը Աղթամարից Անի և Սսից Էջմիածին տեղափոխելու հետեւանքով: Հայ եկեղեցում գոյություն ունեն կաթողիկոսական և պատրիարքական Աթոռներ: Պատրիարքական Աթոռները Հայ եկեղեցում երկուսն են` Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիրքություն։
Նվիրապետական Աթոռները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական կառուցվածքի բաղկացուցիչ մասն են: Դրանք ունեն տեղական ինքնակառավարում եւ ճանաչում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության գերիշխանությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։