shape

Գրքերի աշխարհում

 

Գիրքը պետք է լինի այնպիսին, որ հաճույքով վերցնես ձեռքդ, որ ցանկություն առաջացնի` ունենալու այն: Բոլոր տարրերի միասնության ներդաշնակության արդյունքը` ձևաչափի, պոլիգրաֆիական որակի, գույնի, ներքին կազմության, թղթի, անվանաթերթի և վերնագրերի, կազմի հորինվածքի, շատ ավելի, բարձր արվեստ է, քան կարծում են անտեղյակները:

Յան Չիխոլդ

 

Ցանկացած գիրք կատարյալ է այնքանով, որքանով գեղեցիկ ու պարզ են նրա տառատեսակները: Դրանով է պայմանավորված և դրա վրա է հիմնվում գրքի տպագրության արվեստը... Տառերը և միայն տառերն են գրքի հիմնական տարրերը, մնացած ամեն ինչը պայմանավորված է դրանցով:

Ջանբատիստա Բոդոնի

 

.....Նրանք խոսում են մեզ հետ, նրանք մխիթարում են մեզ, նրանք կապվում են մեզ իրենց բնական իմաստությամբ, սակայն ոչ մի գիրք չի ներխուժում մեր սիրտը ինքնաբերաբար: Ամեն մեկը տեղեկացնում է մեզ մեկ այլ գրքի մասին` միշտ ցանկություն արթնացնելով մեր մեջ ճանաչելու նորանոր գրքեր:

Ֆրանչեսկո Պետրարկա