Մատենագետ

ԱՆԱՀԻՏ ԳԱԳԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ԳԱԳԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

  • 07 Dec 2017
  •  

    Ծնվել է 1991թ. օգոստոսի 18-ին Էջմիածնում:

    1998-2008թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը:

    2008-2012թթ. ուսանել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտան համալսարանի մանկավարժության բաժնում (ռուսաց լեզու և գրականություն):

    2013-2015թթ. ուսանել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտան համալսարանի մագիստրատուրայում` մանկավարժական հոգեբանության բաժնում:

    2013թ. ուսանելու հետ համատեղ հաճախել է Երևանի կենտրոնական բանկի ֆինանսաբանկային քոլեջի եռամսյա դասընթացներին (բանկային գործ):

    2016-2019թթ. աշխատել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» հանրակրթական դպրոցում`որպես ռուսերենի ուսուցչուհի և դասապատրաստող ուսուցչուհի

    Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներին:

    2019-2020թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան»  Մատենադարանում՝ որպես գրադարանավար:

    15.05.2021թ.-ից աշխատում է  Սուրբ Էջմիածնի Մատենադարանում՝ որպես մատենագետ:

     

    shape
    book-shape