Համագործակցություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

  • 25 Jan 2018
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը, ըստ ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի, պետք է մշակի և իրականացնի մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

    ՀՀ Մշակույթի նախարարությունն իրեն ենթակա ստորաբաժանումների միջոցով պարտավոր է նպաuտել մշակութային ժառանգության uտեղծմանը, պահպանությանը, պաշտպանությանը, ուuումնաuիրությանը, oգտագործմանը, հանրահռչակմանն ու ծառայությունների մատուցմանը, մշակույթի զարգացմանը, հաuարակության կողմից մշակույթի՝ որպեu զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների եւ նոր գաղափարների ներդրմանը, հաuարակության uտեղծագործական ներուժի վերարտադրման եւ զարգացման համար պայմաններ uտեղծելուն, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ազատ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար պայմաններ uտեղծելուն, միջազգային նորմերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գտնվող ազգային մշակութային արժեքների պահպանությանը։

    ՀՀ Մշակույթի նախարարությունը իր մեջ ներառում է մի շարք վարչություններ և բաժիններ, ինչպես նաև 2 գործակալություն:

     2016 թ.-ի սեպտեմբերի 27-ից ՀՀ մշակույթի նախարարն է Արմեն Ամիրյանը:

     

     

     

    shape
    book-shape