Սբ. Էջմիածնի Մատենադարանում գործում են երեք ցուցասրահներ՝ «Գիրքը Ս. Էջմիածնում», «Հայ հնատիպ գիրքը», «Թեմատիկ ցուցադրության» ցուցասրահ
Գրադարանային ոլորտից բացի Մատենադարանն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև գիտական ուղղությանը. կազմակարպվում են միջազգային գիտաժողովներ, տարաբնույթ միջոցառումներ:
Մատենադարանում պահվում է հայագիտական և աստվածաբանական շուրջ 70.000 միավոր գրականություն`50 լեզուներով: Հնատիպ գրքերի թիվն ավելի քան 534-ն է: