shape

  • 01 օգոստոսի, 2021 թ.
  •  

    4.12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի՛, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ: 13 Մինչեւ իմ գալը հետամտի՛ր Աստծոյ խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին: 14 Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ՝ երէցների ձեռնադրումով: 15 Այդ մասին մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին: 16 Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում: Եթէ այդ բանն անես, կփրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ:

    5.1 Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանիր, այլ յորդորիր որպէս քո հօրը. երիտասարդներին յորդորիր որպէս եղբայրների, 2 պառաւներին՝ որպէս մայրերի, դեռատի կանանց՝ որպէս քոյրերի, կատարեալ մաքրութեամբ: 3 Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են: 4 Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ այն է բարին եւ ընդունելին Աստծոյ առաջ: 5 Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծոյ վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր: 6 Իսկ մեղկասէր այրին կենդանի մեռեալ է: 7 Այս բանը պատուիրի՛ր, որ անարատ լինեն: 8 Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը: 9 Այրիների թւում կհամարուի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէկ մարդու կին է եղել 10 ու բարի գործերով է վկայուել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել:

     

     Եսայի 58.13-59.7

     Ա Տիմոթեոս 4.12-5.10

     Ավ. ըստ Հովհաննեսի 3.13-21

    shape
    book-shape