shape

  • 14 հունվարի, 2018 թ.
  • Հիսուսի Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում մի հարսանիք կար, և Հիսուսի մայրն այնտեղ էր: Հարսանիքին հրավիրվել էին նաև Հիսուս և նրա աշակերտները: Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց.
    -Գինի չունեն:
    -Մա՛յր, մե՛զ ինչ, - պատասխանեց Հիսուս, - իմ ժամանակը դեռ չի հասել:
    Սակայն նրա մայրն ասաց սպասավորներին.
    -Նա ինչ որ ասի ձեզ, արե՛ք: 
    Հրեաների ծիսական մաքրության սովորույթի համաձայն, այնտեղ կային քարե վեց կարասներ, որոնցից յուրաքանչյուրն ութսունից հարյուր լիտր տարողություն ուներ: Հիսուս ասաց սպասավորներին.
    -Այդ կարասները ջրո՛վ լցրեք:
    Եվ սպասավորները լցրին բերնեբերան: Հիսուս ասաց նրանց.
    -Հիմա վերցրե՛ք և սեղանապետի՛ն տվեք:
    Եվ նրանք տարան: Սեղանապետը համտես արեց գինու փոխված ջուրը, բայց չիմացավ, թե որտեղից էր. թեև սպասավորները, որոնք լցրել էին ջուրը, գիտեին այդ: Այն ժամանակ սեղանապետը փեսային ասաց.
    -Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, իսկ երբ մարդիկ հարբում են, այն ժամանակ՝ հասարակը, այնինչ դու մինչև հիմա պահել ես ընտիր գինին:
    Հիսուս իր այս առաջին հրաշքը կատարեց Գալիլեայի Կանա քաղաքում: Այնտեղ նա հայտնեց իր փառքը, և աշակերտները հավատացին նրան:
    (Հովհաննեսի ավետարան 2:1-11)

    Գերագույն պատվիրանը սերն է, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը:
    (Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 1:5)

    shape
    book-shape