shape

  • 20 սեպտեմբերի, 2019 թ.
  •  

    5 Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը, եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ: 6 Այն օրը լոյս չի լինելու, այլ լինելու է ցուրտ ու պարզ օր: 7 Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր, այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան: 8 Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում, նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը, նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն: 9 Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ. այն օրը Տէրը միակը պիտի լինի, եւ նրա անունը պիտի լինի միակը: 10 Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝ Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը, Հռամը պիտի մնայ իր տեղը՝ Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը, մինչեւ Անկիւնների դուռը, Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները: 11 Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ, այլեւս նզովք չի լինելու, եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի:

     

     Զաքարիա 14.5-11

     Փիլիպեցիներ 2.5-11

     Ավ. ըստ Հովհաննեսի 19.16-22

    shape
    book-shape