shape

ԳԿ. Պահք

  • 01 հունիսի, 2018 թ.
  •  

    Եվ մինչ Հիսուսը մեկնում էր այդտեղից, երկու կույրեր սկսեցին գնալ նրա հետևից՝ աղաղակելով.
    - Դավթի՛ Որդի, ողորմի՛ր մեզ։
    Երբ Հիսուսը տուն մտավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը հարցրեց նրանց.
    - Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բժշկել ձեզ։
    Նրանք ասացին.
    - Այո՛, Տե՛ր։
    Այն ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց.
    - Ինչպես հավատում եք, թող այդպես լինի ձեզ։
    Եվ բացվեցին նրանց աչքերը։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով.
    - Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա։
    Իսկ նրանք ելան և Հիսուսի համբավը տարածեցին ամբողջ շրջանում։

    Կույրերի մեկնելուց հետո Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ Հիսուսը չար ոգին նրանից դուրս հանեց, համրն սկսեց խոսել։ Բոլորն էլ հիացան ու ասացին.
    - Այսպիսի բան դեռ չէինք տեսել Իսրայելում։
    Իսկ փարիսեցիներն ասում էին.
    - Դա դևերի իշխանի միջոցով է հանում չար ոգիներին։
    (Մատթեոսի ավետարան 9:27-34)

    Հռ. 4:1-12, Մտ. 9:27-34

     

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

    shape
    book-shape