shape

ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂՎԱՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳՅՈՒՏԻ ԵՎ Ս. ՀԱՅՐԵՐ ԹԱԹՈՒԼԻ, ՎԱՐՈՍԻ, ԹՈՒՄԱՍԻ, ԱՆՏՈՆԻ, ԿՐՈՆԻԴԵՍԻ ԵՎ ԻՆՆԱԿՆՅԱ ՎԱՆՔԻ ՅՈԹ ԽՈՏԱՃԱՐԱԿ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ

  • 16 հոկտեմբերի, 2017 թ.
  •  

    Գրիգորիս հայրապետի նշխարների գյուտը տեղի ունե ցավ նրա մահից 147 տարի հետո` 489 թ.: Հայոց Վահան Մա միկոնյանի մարզպանության ժամանակ, երբ Զենոն կայսրը թագավորում էր հույների վրա, իսկ աղվանների վրա իշխում էր հայկազյան տոհմից բարեպաշտ Վաչագան թագավորը, վերջինս բացի իր աշխարհական գործերից միտք դրեց գտնել նաև Ս. Գրիգորիսի նշխարները: Նա երեցների օգնությամբ փորել տվեց գերեզմանը, և երբ գտան նշխարները, թագավորը նստեց գերեզմանի եզերքին` հողի վրա, և հրամայեց բերել արքունի սպասները: Արկղիկն իր գիրկը դրած` սպասում էր ընդունել նշխարները, և երեցները սուրբի մասունքները երկյուղածությամբ հավաքում էին արկղիկի մեջ:

    Բացի Ս. Գրիգորիսի նշխարներից` դագաղի մեջ կա­յին նաև երկու ապակյա անոթներ, որոնցից մեկի մեջ կային Զաքարիայի` Հովհաննես Կարապետի հոր, իսկ մյուսի մեջ` Պանդալեոն բժշկի նշխարները, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը տվել էր իր թոռանը` Ս. Գրիգորիսին:Գրիգորիսը Վրթանես հայրապետի անդրանիկ որդին էր: Նա հարևան հեթանոս ազգերի շրջանում քրիստոնեությունը տարածելու մեծ ջանքեր է թափում: Նահատակվում է Մազք թաց Սանեսան թագավորի հրամանով: Գրիգորիս եպիսկոպոսի մարմինն իր սարկավագների ձեռքով թաղվում է Փոքր Արցախի Ամարաս ավանում:

    489 թ.` Աղվանից Վաչագան թագավորի օրոք, Ս. Գրիգորիսի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին:

    shape
    book-shape