shape

Հիսնակաց պահքի Ա օր

  • 16 նոյեմբերի, 2020 թ.
  •  

    14 Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ: 15 Եւ նրանցից ոմանք ասացին. «Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: 16 Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից: 17 Իսկ նա, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում: 18 Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ “Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով”: 19 Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդնե՞րն ինչով պիտի հանեն. դրա համար նրանք պիտի լինեն ձեր դատաւորները: 20 Իսկ եթէ Աստծոյ մատով եմ հանում դեւերին, ապա Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: 21 Երբ որ զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է: 22 Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կհանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կբաժանի: 23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է:

     

     Կողոսացիներ 1.1-11

     Ավ. ըստ Ղուկասի 11.14-23

    shape
    book-shape