shape

Հիսնակաց պահքի Գ օր

  • 18 նոյեմբերի, 2020 թ.
  •  

    33 Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյսը տեսնի: 34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կլինի: 35 Արդ, զգո՛յշ եղիր. գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի: 36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կլինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»: 37 Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով սեղան նստեց: 38 Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց: 39 Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ: 40 Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց: 41 Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կլինի: 42 Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխից, փեգենայից եւ ամէն տեսակ բանջարեղէնից, բայց զանց էք առնում Աստծոյ արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չառնել:

     

     Կողոսացիներ 1.24-2.7

     Ավ. ըստ Ղուկասի 11.33-42

    shape
    book-shape