shape

Հիսնակի Դ Կիրակի

  • 15 դեկտեմբերի, 2019 թ.
  •  

    1 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւնը չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգայ: 2 Նրա համար լաւ կլինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղէր: 3 Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար: Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան: 4 Եւ եթէ եօթ անգամ մեղանչի քո դէմ եւ եօթ անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: 5 Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»: 6 Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէք՝ “Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ”, նա իսկ կհնազանդուի ձեզ: 7 Իսկ ձեզնից ո՞վ է, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կասի իսկոյն. “Անցիր, սեղա՛ն նստիր”. 8 այլ նրան չի՞ ասի. “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ ու խմեմ, եւ ապա կուտես եւ կխմես դու”: 9 Մի՞թէ տէրը շնորհապարտ կլինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց: 10 Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ “Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, այն արեցինք”»:

     

     Եսայի 38.1-8

     Եբրայեցիներ 1.1-14

     Ավ. ըստ Ղուկասի 17.1-10

    shape
    book-shape