shape

Հոգեգալստյան Բ օր, Պահք

  • 10 հունիսի, 2019 թ.
  •  

    28 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. 29 որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի, եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները: 8 1 Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց: 2 Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 3 Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց: 4 Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա, դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»:

     

     Հռոմեացիներ 1.1-17

     Ավ. ըստ Մատթեոսի 7.28-8.4

    shape
    book-shape