shape

Հոգեգալստյան Զ օր, Պահք

  • 14 հունիսի, 2019 թ.
  •  

    1 Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը: 2 Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս, նրանց հաւատը տեսնելով, ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»: 3 Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է: 4 Եւ Յիսուս, իմանալով նրանց մտածումները, նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. 5 ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 6 Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու,– ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին,– վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 7 Եւ նա վեր կենալով իր տունը գնաց: 8 Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն Տուողին:

     

     Հռոմեացիներ 2.25-3.9

     Ավ. ըստ Մատթեոսի 9.1-8

    shape
    book-shape