shape

ԻԵ օր Հինանց

  • 28 ապրիլի, 2021 թ.
  •  

    15 Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել-տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց: 16 Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: 17 Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը՝ դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18 եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր: 19 Երբ շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարէզ թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին էր մօտեցել, սաստիկ վախեցան: 20 Եւ նա ասաց նրանց. «Ես եմ. մի՛ վախեցէք»: 21 Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:

     

     Ավ. ըստ Ղուկասի 10.1-24

     Գործք 14.18-27

     Բ Պետրոս 1.20-2.8

     Ավ. ըստ Հովհաննեսի 6.15-21

     Ավ. ըստ Մատթեոսի 12.38-50

     Ավ. ըստ Մարկոսի 5.35-43

    shape
    book-shape