shape

Կիր

  • 21 հուլիսի, 2019 թ.
  •  

    1 Ահաւասիկ Զօրութիւնների Տէր Աստուածը Հրէաստանից եւ Երուսաղէմից պիտի վերացնի հզօր տղամարդուն եւ զօրաւոր կնոջը, հացի զօրութիւնը եւ ջրի զօրութիւնը, 2 հսկային, զօրեղին եւ քաջամարտիկին, դատաւորին, մարգարէին, քննիչին եւ ծերին, 3 յիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին: 4 Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: 5 Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի, անարժանն՝ արժանաւորի հետ: 6 Ու մարդ պիտի բռնի իր եղբօրը կամ իր հօր ընտանիքից մէկին եւ ասի. «Դու վերարկու ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի»: 7 Այն ժամանակ պատասխան է տալու՝ ասելով. «Իշխան չեմ լինի, որովհետեւ իմ տանը ո՛չ հաց կայ եւ ո՛չ էլ հագուստ. ես այս ժողովրդի վրայ իշխան չեմ դառնայ»: 8 Եւ այսպէս, Երուսաղէմը լքուեց, Հրէաստանը կործանուեց, եւ նրանց լեզուները անօրինութեամբ ապստամբեցին Տիրոջ դէմ: 9 Ահա թէ ինչու նրանց փառքը նսեմացաւ, ամօթը ծածկեց նրանց երեսը, եւ նրանք սոդոմայեցիների նման իրենց մեղքերը պատմեցին ու յայտնի դարձրին: Վա՜յ նրանց հոգիներին, որովհետեւ իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին 10 եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»: Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն: 11 Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի:

     

     Եսայի 3.1-11

     Հռոմեացիներ 11.13-24

     Ավ. ըստ Մատթեոսի 14.13-21

    shape
    book-shape