Հիսուս ասում է.
-Եթե Աստված ձեր Հայրը լիներ, բնականաբար, պիտի սիրեիք ինձ, որովհետև ես Աստծուց ելա և եկա. ես ինքս ինձ չեկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։ Ինչո՞ւ դուք իմ խոսքը չեք հասկանում. նրա համար, որ չեք կարող լսել։ Դուք ձեր հոր՝ Սատանայի զավակներն եք և նրա ցանկություններն եք ուզում կատարել։ Նա հենց սկզբից էր մարդասպան։ Նա ճշմարտության կողմնակից չի եղել բնավ, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա սուտ խոսի, իր նկարագիրն է ցույց տալիս, քանի որ նա ստախոս է և ստի հայր։ Իսկ որովհետև ես ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Ձեզնից ո՞վ կարող է ամբաստանել ինձ որևէ մեղքով։ Իսկ եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ չեք հավատում ինձ։ Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք, որովհետև Աստծուց չեք, նրա խոսքերը չեք լսում։
(Հովհաննեսի ավետարան 8:42-47)
Ղկ. 13:22-35, Գրծ.19:21-40, Ա Հհ. 2:26-28, Յհ. 8:31-59, Մտ. 15:21-28, Մր. 8:1-9
Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Մկրտիչ աբեղա Կարապետյանը:
