shape

ԼԷ օր Յինանց

  • 07 մայիսի, 2018 թ.
  •  

    Հիսուս ասում է.
    -Ե՛ս եմ իսկական հովիվը։ Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ
    տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով։ Ե՛ս եմ իսկական հովիվը։ Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը։ Ես իմ կյանքն եմ տալիս իմ ոչխարների համար։
    (Հովհաննեսի ավետարան 10:11-15)

    Որդյակնե՛ր իմ, թող ոչ ոք ձեզ չխաբի։ Ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ Քրիստոսն ի՛նքը արդար է։ Իսկ ով մեղք է գործում, Սատանայի հետևորդ է, որովհետև Սատանան հենց սկզբից մեղք է գործում։ Եվ Աստծու Որդին աշխարհ եկավ, որպեսզի վերջ դնի Սատանայի գործունեությանը։
    Ով Աստծու զավակ է դարձել, նա մեղք չի գործում, որովհետև հաղորդակից է մնում Աստծու կյանքին։ Նա այլևս դադարում է մեղանչելուց, քանի որ Աստծու զավակ է դառնում։ Ահա այսպե՛ս են զանազանվում Աստծու որդիներն ու Սատանայի որդիները։ Ով արդարություն չի գործում, Աստծու որդին չէ. ով չի սիրում իր եղբորը, նույնպես Աստծու որդին չէ։
    (Հովհաննես առաքյալի առաջին նամակը 3:7-10)

    Ղկ. 16:1-31, Գրծ. 21:1-14, Ա Հհ. 3:7-10, Յհ. 10:11-21, Մտ. 17:14-20, Մր. 9:13-28

     

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Ներսես աբեղա Հարությունյանը:

    shape
    book-shape