shape

ԼԵ օր Յինանց

  • 05 մայիսի, 2018 թ.
  • Հիսուսը հետևյալ առակը պատմեց.
    -Մի մարդ կար, որ մեծ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որպեսզի հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, արդեն ամեն ինչ պատրաստ է»։ Հրավիրվածներն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինն ասաց. «Մի արտ գնեցի, պիտի գնամ տեսնեմ, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մյուսն ասաց. «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է գնամ դրանք փորձելու, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մեկ ուրիշն ասաց. «Դեռ նոր եմ ամուսնացել, հետևաբար չեմ կարող գալ»։ Ծառան վերադարձավ և իր տիրոջը պատմեց նրանց ասածները։ Այն ժամանակ տանտերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, բոլորին էլ այստե՛ղ բեր»։ Քիչ հետո ծառան վերադառնալով իր տիրոջն ասաց. «Տե՛ր, քո հրամանը կատարեցի, բայց տակավին տեղ կա»։ Տերը ծառային հրամայեց. «Գնա՛ քաղաքից դուրս և ճանապարհների վրա և դաշտերում ում որ գտնես, ստիպի՛ր, որ գա այստեղ, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի»։
    (Ղուկասի ավետարան 14:16-24)

    Ղկ. 14:1-24, Գրծ. 20:1-16, Ա Հհ. 2:28-3:1, Յհ. 9:1-38, Մտ. 15:29-16:12, Մր. 8:10-26

     

    Օրվա խորհուրդը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ մեկնում է Մկրտիչ աբեղա Կարապետյանը:

    shape
    book-shape