Տեր Աստված ասում է.
-Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ:
-Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ և հոգուդ մեջ: Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև, դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա:
-Անսասա՛ն պահիր քո Տեր Աստծու հաղորդած պատվիրանները: Կատարիր այն, ինչ հաճելի ու բարի է քո Տեր Աստծո առջև:
(Երկրորդումն Օրինաց 6:5-9, 17-18)